Ադրբեջանի ՊՍԾ-ն առաջնագծին մոտ նոր զորամաս է շահագործման հանձնել
Ղազախի շրջանում շահագործման է հանձնվել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության՝ առաջնագծին մոտ տեղակայված նոր զորամաս: Գրում է Razm.info-ն:
Բացման արարողությանը մասնակցել է ՊՍԾ ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: Զորամասից բացի Ղուլիևը այցելել է նաև մարտական դիրքեր:
Շահագործման են հանձնվել շտաբի և վարչական այլ շինություններ, ժամկետային զինծառայողների համար զորանոց, ծառայողական բնակարաններ, գարաժներ ևլն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: