NASA-ն նախազգուշացրել է Երկրին խոշոր աստղակերպի մոտենալու մասին
EA2 խոշոր աստղակերպը Երկրի մոտով կացնի մինչեւ Լուսին ընկած
տարածությունից պակաս հեռավորությամբ: Այդ մասին վկայում են NASA-նի
կայքում զետեղված տվյալները:
Սպասվում է, որ օբյեկտը մեր մոլորակին առավելագույնս կմոտենա մարտի
22-ին եւ կթռչի նրանից մոտավորապես 305 հազար կմ հեռավորության վրա: Դա
գրեթե 80 հազար կիլոմետրով պակաս է, քան Երկրից մինչեւ Լուսին
տարածությունը:
Աստղակերպի շարժման արագությունը կազմում է վայրկյանում մոտավորապես
հինգ կիլոմետր, իսկ տրամագիծը 18-ից մինչեւ 40 մետր է, հաղորդել է ՌԻԱ
Նովոստին: