Այնպես չի եղել, որ ես ասել եմ ինձ տարեք Բրյուսել. Մարիամ Փաշինյանը` Բրյուսել կատարած այցի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է Բրյուսել կատարած այցին և պարզաբանել, թե ինչու է իր հոր՝ Նիկոլ Փաշինյանի գործնական այցի ընթացքում մեկնել Բրյուսել, նաև հարց հնչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի մասին.
«Այնպես չի եղել, որ ես ասել եմ ինձ տարեք Բրյուսել, ինձ համար իսկապես տարբերություն չկա, այս շրջանում մեր կյանքում այնպիսի վիճակ է, որ քաոսային է: Մեր ընտանիքում կա իրար հետ շփվելու խնդիր, ծնողներս անընդհատ աշխատում են, ես էլ»:
Նա նշել է, որ իր այցի համար վճարել են իրենք, և նա այլևս երբեք չի ցանկանա իր ծնողների հետ գնալ, քանի որ պաշտոնական միջավայրն իրեն ճնշում է:
Մարիամ Փաշինյանն ասել է, որ որևէ գնում այդ ժամանակ չի արվել: