Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքում համալրում է սպասվում
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում համալրում է սպասվում:
«Առաջիկա մի քանի ամսում հանգիստ եմ լինելու, Աստծուն եմ երախտապարտ: Այդ պատճառով կտրուկ նվազեցնում եմ ակտիվությունս քաղաքական հարթակներում և սոցցանցերում, զգալի քիչ եմ կարդալու ու առավել ևս, քիչ եմ գրելու: Հաճախ պետք է ընտրել ճիշտ առաջնահերթությունները: Նախապես ներողություն եմ խնդրում հետևորդներիցս»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը:
Սիմոնյանը նաև հավելել է, որ իր փոքրիկ աղջիկը խոստովանել է` շատ է ցանկանում ունենալ քույր կամ եղբայր և շատ կնեղվի, եթե դինոզավր ծնվի, իսկ տղան հայտարարել է, որ շատ կուրախանա, եթե դինոզավր ծնվի: