Տղամարդը թմրամիջոցները ձեռք էր բերել 45-ամյա կնոջից. վերջինիս բնակարանից թմրանյութեր են գտել. (տեսանյութ)
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել էին, որ 32-ամյա Օնիկ Ս.-ն թմրամիջոց է պահում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն հետախույզներնայդ տեղեկությունը իրացրին համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի գործընկերների հետ։ Օնիկ. Ս-ն հայտնաբերվեց մայրաքաղաքի Բյուզանդի և Քոչինյան փողոցների խաչմերուկում և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության կենտրոնական բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող շագանակագույն և բյուրեղանման զանգվածներ։ Ըստ նրա «Սփայսի» և «Կրիստալ» տեսակի թմրանյութեր են։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց նաև ծալովի դանակ, բացի այս Օնիկ Ս.-ն իրավապահներին ներկայացրեց ատրճանակ, որը մեքենայի սրահում էր։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվեցին ծավալուն հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Շուտով իրավապահներին հայտնի դարձավ, որ Օնիկ Ս.-ն թմրամիջոցը ձեռք է բերել Անուշ Մ.-ից։ 45-ամյա կինը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։
Իրավապահները՝ որոշմամբ, խուզարկեցին նրա բնակարանը, որը գտնվում է Երևանում։ Հայտնաբերվեց բյուրեղանման զանգված, որն ըստ նրա «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոց էր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները շարունակում են միջոցառումները նաև կնոջ տնից հայտնաբերված թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։