Սաակաշվիլին լքում է «Ազգային շարժում» կուսակցության նախագահի պաշտոնը
Վրաստանի նախկին նախագահ, «Ազգային շարժում» կուսակցության հիմնադիր ու երկար տարիների նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութի միջոցով հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին:
«Կուսակցության մեջ ավելի քան երբևէ նոր մարդիկ են պահանջվում, և ամբողջ վարչակազմի ձևավորումը լիովին հիմնված է նոր սկզբունքների վրա: Իվանիշվիլին թույլ չի տալիս ինձ վերադառնալ երկիր, լինել մեր դրոշակակիրների կողքին: Մեր ղեկավարներից ոմանք գտնվում են բանտում: Դա բարդացնում է կազմակերպության աշխատանքը …
Հետևաբար, այս իրավիճակում, իմ կարծիքով, կարևոր է ընտրել «Ազգային շարժման» նախագահ, քանի որ այն պետք է առաջնորդի տեղում: Կարծում եմ` Գրիգոլ Վաշաձեն նախագահական հոյակապ քարոզարշավ էր վարում, ես անձամբ կաջակցեմ նրան կուսակցության նախագահի պաշտոնում», – հայտարարել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: