Թունավորումների դեպքերը մեծ մասը գազասպառման սարքերի անսարքության հետևանք է. Ռուբեն Խաչունց
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը, անդրադառնալով գազով պայմանավորված թունավորումների դեպքերի աճին, ասել է, որ դեպքերի մեծ մասը գազասպառման սարքերի անսարքության հետևանք է.
«Տեղի է ունենում թերայրում, մյուս կողմից` այրման արգասիքրները նորմալ չեն հեռացվում այն գոտիներից, որտեղ շնչում են մարդիկ: Օրինակ, եթե գազօջախը, ջրատաքացուցիչը սենյակում նորմալ չի աշխատում, բնականաբար, տեղի է ունենում և´ թերայրում, և´ տեղի է ունենում շմոլ գազի ոչ նորմալ հեռացում, ինչը շատ թունավոր նյութ է, մի քանի տոկոսը կարող է բերել ծանր հետևանքոերի»,- ասել է բանախոսը:
Հարցին` ի՞նչ է պետք անել, նա այսպիսի պատասխան է տվել.
«Նախ` պետք է սարքին լինի էն տեխնիկական միջոցը, որը սպառում է գազը: Բացի դրանից, օդափոխությունը պետք է լինի զուգահեռ: Երբ դա խախտվում է, շատ արագ տեղի է ունենում թունավորում»: