Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Գրանդ հոլդինգի» կողմից կառուցված նորակառույց շենքի բացմանը (լուսանկար)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 18-ին, մասնակցում է «Գրանդ հոլդինգի» կողմից կառուցված նորակառույց շենքի բացմանը։
Շենքի նախագծի ղեկավար Վահագն Խալաթյանի փոխանցմամբ՝ շենքի բնակարանները նախատեսված են բացառապես «Գրանդ հոլդինգի» աշխատակիցների համար. «Շենքում առկա է թվով 104 բնակարան։ Բնակարանները տրվում են բացառապես «Գրանդ հոլդինգի» աշխատակիցներին, առանց որեւիցե տոկոսների, աշխատավարձերից տարեցտարի մարման պայմանով՝12 տարով»,–նշեց նա։
Նրա խոսքով՝ նորակառույցը հագեցած է ինժեներական արդիական կառույցներով. «Շենքը եռահարկ ավտոկայանատեղի ունի, կան ինժեներական արդիական կառույցներ, հակահրդեհային անվտանգության ահազանգման, ծխահեռացման համակարգեր կան, ջրի պաշարների կուտակման հնարավորություն։ Երկու վերելակ՝ մարդատար եւ բեռնատար»։
Վահագն Խալաթյանը հայտնեց նաեւ, որ շենքի բնակիչների թվում կան ինչպես երեւանաբնակներ, այնպես էլ մարզերից եկածներ։