Արմավիրի մարզպետը ընդունել է Լենուղու բնակիչներին
Լենուղի գյուղում 4-րդ կարգի վթարային շենքում ապրող բնակիչներն այսօր՝ մարտի 18-ին այցելել են Արմավիրի մարզպետարան եւ իրենց բողոքը հայտնել մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին:
Փակ հանդիպումից հետո բյուղի բնակիները նշեց, որ մարզպետը խոստացել է եւս մեկ անգամ հարցը բարձրացնել կառավարությունում:
«Ասաց, որ դիմել է կառավարություն, սպասում են տեսնենք ինչ է լինելու: Մարզպետն ասաց՝ ձեր հարցը առաջնային հրատապ ծրագրի մեջ է: Մարզպետից կախված բան չկա: Եթե մոտակա ժամանակներս խնդրին լուծում չեղավ, անցնելու ենք կտրուկ քայլերի: Որոշ ժամանակ չենք խոչընդոտի դասերին, որովհետեւ մարզպետն ասաց, որ թեեւ ներկայացրել է խնդիրը կառավարությանը, բայց էլի կներկայացնի:
Եթե մեկ ամսվա ընթացքում խնդրին լուծում չեղավ, դրական շարժ չեղավ, անելու ենք ավելի կոշտ քայլեր: Կմտնեմ դպրոց ընդհանրապես դուրս չեմ գա: Եթե էն անգամ գնացի գյուղապետարանը իր մի սենյակը հատկացրեց, էն ժամանակ չեմ թողնի ընդհանրապես գյուղապետարան աշխատի»,-ասաց գյուղացիներից մեկը՝ հավելելով, որ մարզպետը եկել տեսել է՝ ինչ վիճակի մեջ են, ուղղակի իրենից կախված բան չկա:
«Եթե կառավարությունն այդ հարցն աչքաթող է անում, դա արդեն ուրիշ խնդիր է»,-ասաց նա: