Աննա Հակոբյանը Սորոսից դրամաշնորհ չի ստացել. գրասենյակը հայտարարություն է տարածել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից հերքում են տարածել մամուլի հրապարակումներից մեկի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.
««Իրավունք» թերթում 11.03.2019 թվականին հրապարակված «Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաև Աննա Հակոբյանը» հոդվածը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը որևէ առնչություն չունի A&M հրատարակչատան հետ և Բաց հասարակությունների հիմնադրամների հայաստանյան գրասենյակից դրամաշնորհ չի ստացել:
Համաձայն ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի (Հերքման և պատասխանի իրավունք) կետերի` սույն գրությունը 12.03.2019 թվականին ուղարկվել է նաև «Իրավունք» թերթի խմբագրություն, սակայն հերքման տեքստը մինչ օրս չի հրապարակվել»: