Ոչ գազավորված ըմպելիքների թանկացմանը. Ակցիա կառավարության դիմաց. Ուղիղ
Գազավորված ըմպելիքներ արտադրողները բողոքում են ՀՕ-ում նախատեսվող փոփոխությունների դեմ. Ակցիան ընթանում է կառավարության շենքի դիմաց:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ ««Ոչ մոնոպոլիզացմանը», «Կառավարությունն աջակցում է գործազրկությանը», «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը», «Խոշոր բիզնեսի կառավարություն», «Ոչ գազավորված ըմպելիքների թանկացմանը» եւ այլն:
Հիշեցնենք`Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։
Նախապես որոշված էր, որ այս փոփոխությունը վերաբերելու է միայն շաքար պարունակող արտադրանքին, սակայն հետո որոշվել է այն տարածել բոլոր գազավորված ըմպելիքների վրա, բացառությամբ հանքային ջրի:
Հատկանշական է, որ հարկային նման փոփոխությանը դեմ են արտահայտվել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ, այդ թվում Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: