Նոր Զելանդիայի տերորիզմի ամենաերիտասարդ զոհը 3 տարեկան էր
Նոր Զելանդիայի իշխանությունները հաստատել են, որ Քրայսթչերչի մզկիթներում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով զոհվել է նաեւ երկու երեխա, հաղորդում է Sky News-ը:
Հանցագործության ամենաերիտասարդ զոհը երեք տարեկան էր:
Ընդհանուր առմամբ զոհերի տարիքը տատանվում էր 3-ից 77-ի շրջանում: Այսօր ոստիկանությունը հայտնել է եւս մեկ դի հայտնաբերելու մասին:
Զոհվածների ընտանիքները եւ այլ մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Քրայսթչերչի մզկիթների անմեղ զոհերի հիշատակին:
Ոստիկանությունը շարունակում է հանցագործության հետաքննությունը:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հանդիպել է զոհվածների
ընտանիքների անդամներին, իսկ Սիդնեյի օպերային թատրոնը վառել է իր լույսերն
ի հիշատակ զոհերի: