American Airlines-ը դադարեցրել է թռիչքները դեպի Վենեսուելա
Ուրբաթ ամերիկյան American Airlines ավիաընկերությունը հաղորդել է, որ ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները վենեսուեալական Կարակաս եւ Մարակայբո քաղաքներ, ասվում է ընկերության հայտարարության մեջ:
«American Airlines-ը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը դեպի
Կարակաս եւ Մարակայբո ուղղություններով: Կորպորատիվ անվտանգության մեր թիմը
սատարում է համագործակցությունը արհմիութենական առաջնորդների հետ եւ
կշարունակի այն Վենեսուելայում իրավիճակը գնահատելու համար»,-ասվում է
ընկերության հայտարարության մեջ:
Վենեսուելայում հունվարի 21-ին՝ Մադուրոյի երդմնակալությունից կարճ
ժամանակ անց, սկսվել էին զանգվածային ցույցերը նրա դեմ: Անկարգությունները
սկսվելուց հետո ընդդիոմւթյան առաջնորդ Խուան Գուայդոն ինքնահռչակվել էր
որպես երկրի ժամանակավոր ղեկավար: ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի մի շարք
երկրներ հայտարարել էին Գուայդոյին ճանաչելու մասին: Իսկ Մադուրոն անվանել
էր խորհրդարանի ղեկավարին ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը եւ մի
շարք այլ երկրներ սատարել էին Մադուրոյին՝ որպես օրինական նախագահ: