Եղբայրը թալանել է եղբորը․ գողություն Երևանում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բացահայտել են բնակարանային գողություն. հայտնում է Shamshyan.com-ը:
2018 թ.-ի սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել
Երևան քաղաքի Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 33-ամյա Լևոն
Տաքսիլդարյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք իր բնակարանից գողացել
են 2 ոսկյա թանկարժեք մատանի:
Ըստ աղբյուրի՝ մարտի 13-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով
Արաբկիրի ոստիկանները Սունդուկյան փողոցից բերման են ենթարկել նշված փողոցի
բնակիչ, 31-ամյա Մովսես Տաքսիլդարյանին:
Ոստիկանները պարզել են նաեւ, որ Մ. Տաքսիլդարյանը մարտ ամսին Ա.
Ավետիսյան փողոցի տներից մեկից գողացել է կենցաղային տեխնիկա, կահույք,
տարբեր տեսակի ապրանքներ: Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են ամբողջ
գողոնը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մ. Տաքսիլդարյանը ձերբակալվել է: