Վիկտոր Մնացականյանը անհրաժեշտ է համարում Կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի թանկացումը
Երևանի Կենտրոն վարչական շրջանը մեքենաների համար չէ, այն պետք է դառնա հետիոտների համար:
Այս կարծիքն է հայտնել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ նշելով, որ այդ նպատակով լայնացվելու են քաղաքի մայթերը:
«Երևանի կենտրոնի ավտոկայանատեղիները պետք է թանկանան:
Մարդիկ օրական վճարում են 35 դրամ: Մոսկվայում, օրինակ` անցած ամիս դարձավ 25-30 դոլար, ես հասկանում եմ, որ համաչափ չեն աշխատավարձերը, բայց եթե Կենտրոնը ծանրաբեռնենք «կաֆեներով», այդպես չի լինի», – ասաց թաղապետը։