ԵՊՀ պրոռեկտորն ու աշխատակազմի ղեկավարն ազատվել են աշխատանքից
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ազատվել է պաշտոնից՝ նրա հանդեպ անվստահության հիմքով։ Այս մասին Shantnews.am-ին հայտնեց ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ աշխատանքից ազատվել է նաև ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: Վերջինս աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: