Մեղադրանք է առաջադրվել՝ վարձավճարով օգտագործելու պայմանով վերցրած շինարարական գործիքները հափշտակելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի բնակչին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1987թ., նախապես տեղեկանալով Երեւան քաղաքի 23-ամյա բնակչի կողմից վարձավճարով շինարարական գործիքներ տրամադրելու մասին, խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2018 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, Երեւան քաղաքի Կիեւյան փողոցում հանդիպել է վերջինիս հետ եւ ներկայանալով մեկ այլ անունով, 23-ամյա երիտասարդի վստահությունը չարաշահելու եղանակով՝ վարձավճարով ժամանակավորապես օգտագործելու պայմանով նրանից վերցրել է 3 հատ շինարարական գործիք եւ տիրացել դրանց՝ պատճառելով ընդհանուր 530.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: