Զոհրաբ Մնացականյանն ԱԺ-ում է. քննարկում փակ դռների հետևում
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովում է: Նախարարը հանդիպում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:
Հանդիպումը փակ դռների հետևում է ընթանում: Հստակ օրակարգ չկա: Խորհրդարանականները նախարարին հրավիրել են հարցեր ուղղելու համար:
Հիմնական թեման Ղարաբաղյան խնդրին է վերաբերում: Տևական ժամանակ է` առաջարկներ են հնչում այդ թեմայով նաև խորհրդարանական լսումներ կազմակերպել, սակայն ԱԺ ղեկավարության կողմից հստակ արձագանք չի եղել դրա վերաբերյալ: