Քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը. Ուղիղ
Երևանի քաղաքապետարանն այսօր վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել էր սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։
Երեկ ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, ոստիկանների հետ բախումներով։