Հիլարի Քլինթոնը ելույթն ընդհատել է թոռների հետ հեռախոսով շփվելու համար
ԱՄՆ նախաագհի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը 2020թ․ ընտրություններին
ընդառաջ հանդիպման ժամանակ անսպասելի հեռախոսազանգ է ստացել թոռներից՝
Էիդենից և Շառլոտից:
«Դուք չեք հավատա: Նրանք իմ թոռներն են, որոնք ինձ FaceTime-ով են զանգում»,- ուրախությամբ բացականչել է նա՝ շարունակելով անկաշկանդ և մեծ սիրով շփվել թոռների հետ:
«Բարև Էիդեն և Շառլոտո: Հանդիպման եմ: Հնարակվո՞ր է ավելի ուշ զանգահարեմ ձեզ»: Քլինթոնի այս պատասխանը զվարճացրել է լսարանին:
Հարկ է նշել, որ Հիլարի Քլինթոնը հանդիպում էր «Քվեարկող մայր» քաղաքական կոմիտեի անդամների հետ: Այս կազմակերպությունն աջակցում է երիտասարդ մայրերին, որոնք ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ և մասնակցել ընտրություններին: