«Ունեմ երկու լուր՝ լավ և վատ»․ Իզաբելլա Աբգարյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը
ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով որ երկու լուր ունի՝
լավ և վատ։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Սկսեմ վատից… Սոցիալապես անապահով միայնակ մայրերի երեխաներին
մանկապարտեզ արտահերթ ընդունելու միջնորդությունս մերժվեց: Բայց ես
շարունակելու եմ այս կանանց ուշադրության կենտրոնում պահել և ուժերիս չափով
օգնել մեծացնել իրենց բալիկներին:
Հիմա լավ լուրը: Շուտով հերթերում ստիպված չեն լինի սպասել առաջին և
երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները, հաշմանդամ
երեխաները և երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները»: