Վարորդը մահացել է իր ծննդյան օրը․ ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան-Մարտունի ճանապահի 77-րդ կմ
հատվածում ճակատ ճակատի բախվել են Opel Astra մակնիշի երկու ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ
մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են
վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ըստ աղբյուրի՝ մահացածը Opel-ներից մեկի վարորդն է, որի ծննդյան օրն էր այսօր: