Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ
ներկայացուցիչ տիկին Քլեր Հատչինսոնին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում ՄԱԿ-ի անվտանգության
խորհրդի «Կանայք, խաղաղության և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների
իրականացմանն առնվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից
հաստատված ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների
2019-2021 թթ. ծրագիրը, մասնավորապես` ծրագրով նախատեսված այն
գործողությունները, որոնք առնչվում են պաշտպանության նախարարությանը,
արձանագրված առաջընթացը` հատկապես` զինված ուժերի տարբեր
ստորաբաժանումներում կանանց ներգրավմանը խթանող նախաձեռնությունների՝
հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղապահ առաքելություններին մասնակցող
ստորաբաժանումներում կանանց ընդգրկմանը, պաշտպանության համակարգում
քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց
մասնակցության խթանման, պաշտպանության համակարգում կանանց իրավունքների
պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի
ձևավորման և դրա պաշտպանության մշտադիտարկման մեխանիզմների ներդրման և այլ
ուղղություններով:
Տիկին Հատչինսոնը բարձր է գնահատել այս ուղղություններով կատարված
աշխտանքները և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը
ՀՀ պաշտպանության նախարարության հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/885824/