Հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության ևս 1 աշխատակից. ԵՊԲՀ
Օպերայի տարածքից ժամը 16.50-ին Հերացի թիվ համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության եւս 1 աշխատակից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։
«Ժամը 16.50-ին, Օպերայի տարածքից, Հերացի թիվ համալսարանական
հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության եւս 1 աշխատակից՝/ Հ.Հ, 1976
թվականի ծնված/»:
Տուժած քաղաքացին ստացել է հարված՝ ձախ հատվածի ստորին կողերի
հատվածում, ներկա պահին գտնվում է հետազոտությունների փուլում»,–նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:00-ի սահմաներում, Մաշտոցի պողոտայի բողոքի
ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան եւ 1
քաղաքացի տեղափոխվել էին Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: