Դանիել Իոաննիսյանը` Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժմանը:
Նա մասնավորապես գրել է.
«Օպերայի սրճարանները պետք է հանվեն, բայց՝
1) խիստ մտահոգիչ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների բռնության մասին արժանահավատ ահազանգերը: Մենք 2015-ին երկու շաբաթով փակել էինք Բաղրամյանը և նույն իրավունքը պետք է ունենան սրճարանատերերը, եթե նույնքան մարդ հավաքեն:
2) Պետական և տեղական իշխանությունը պետք է առավել կանխատեսելի լինի բիզնեսի համար: Այդ սրճարանների ղեկավարները պետք է շատ ավելի շուտ ծանուցվեին, որպեսզի ողջամիտ ժամանակ ունենային իրենց բիզնեսը վերակազմակերպելու համար»: