Զինվեք համբերությամբ՝ տեսեք շուտով ինչ Երևան ենք ունենալու. Մնացականյան. ապամոնտաժման աշխատանքներն այսօր ավարտվեցին
Օպերայի հարակից տարածքների այսօրվա ապամոնտաժման աշխատանքները կիսով չափ ավարտվեցին, տեխնիկան դուրս բերվեց:
Լրագրողների հետ զրույցում Վիկտոր Մնացականյանը նշեց, որ աշխատանքները անկասկած շարունակվելու են և հնարավոր է ևս 10 օր տևեն: Վաղը կրկին վերադառնալու են ավելի շատ տեխնիկայով զինված, հատուկ տեխնիկա կբերվի նաև ծառերի ապամոնտաժման համար:
«Զինվեք համբերությամբ՝ տեսեք շուտով ինչ Երևան ենք ունենալու»,- հայտարարեց Մնացականյանը: