Երկու տեխնիկա վնասել են, մյուս անգամ քանդելուց 10 տեխնիկայով կգանք. Վիկտոր Մնացականյան. (լուսանկարներ)
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չեն դադարեցրել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, այլ ժամանակավորապես հետաձգել են, որոշ դեպքերում՝ տեխնիկայի վնասվածության, որոշ դեպքում՝ սրճարանատերերի խնդրանքին ընդառաջելով:
«Տեխնիկան ժամանակավոր հեռացված է, երկու տեխնիկան վնասել են, մյուս անգամ քանդելուց 10 տեխնիկայով կգանք: «Ջազվե» սրճարանի սեփականատերերը խնդրեցին, որ մեջը գույք ունեն, խոհանոց կա, գույքը իրենք տեղափոխեն և հնարավոր է` իրենց ձեռքով ապամոնտաժեն: Այսօր կամ վաղը կանեն, սա շարունակական է լինելու, տարբեր օրեր, այնտեղ երիտասարդներ կան, պարտավոր ենք մտածել իրենց անվտանգության մասին»,- ասաց նա:
Քաշքշուկի ժամանակ հարվածներ են ստացել նաև լրագրողները: