Ինչ պայմաններ է առաջարկում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը (տեսանյութ)
Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկություն է տարածել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մասին։
Ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5 %-ով, ավելին`եթե որոշեք միավորվել և կոոպերատիվ կազմել, պետական սուբսիդավորման արդյունքում կարող եք վարկ ստանալ 3 %-ով։
Իսկ ահա սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0 %-ով։
Վարկի չափը` 3-15 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝ մինչև 5 տարի`կախված ներդրումների ուղղվածությունից: