Արմավիրի մարզում 12-ամյա երեխա է մահացել
Այսօր Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում 12-ամյա տղա է մահացել: Այս տեղեկությունը հաստատեց Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանը.
«Տեղեկատվությունը հաստատում եմ, այս պահին իրավապահ մարմինները զբաղվում են դեպքի քննությամբ»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք երեխան ունեցել է առողջական խնդիրներ և որևէ տեղ հաշվառված է եղել, նա պատասխանեց.
«Իմ իմանալով` որևէ տեղ հաշվառված չի եղել»: