Եղիշե Չարենցի 122-ամյակին նվիրված միջոցառումներ բանաստեղծի տուն-թանգարանում
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարեցի ծննդյան օրն է: Բանաստեղծն այսօր կդառնար 122 տարեկան:
Եղիշե Չարենցի 122-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են նրա հուշարձանի մոտից, ուր այցելել են դպրոցականներ, մտավորականներ, ծաղիկներ դրել ու ասմունքել են: Այնուհետև միջոցառումները շարունակվել են տուն-թանգարանում, որտեղ ներկայացվել է մեծ բանաստեղծի կյանքն ու գործունեությունը:
Չարենցի տան այցելուները «հանդիպել են» բանաստեղծին` նրա 2 կանանց հետ, իսկ Սայաթ-Նովան, հյուրընկալվելով Չարենցին, ականատեսն է դարձել «Տաղարանի» ստեղծմանը: