Վրաստանով ռուսական գազի տարանցման թանկացումը չի կարող ազդել Հայաստան առաքվող գազի գնի վրա. «Գազպրոմ Արմենիա»
Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի` Վրաստանի տարածքով տարանցման արժեքի ավելացումը չի կարող ազդեցություն ունենալ ՀՀ առաքվող բնական գազի գնի վրա: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:
«Գազպրոմ Արմենիայի» կողմից տրամադրված պատասխանում ասվում է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով բնական գազ մատակարարող կազմակերպություն, տեղեկացնում է, որ ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ 02.12.2013թ. կնքված Հայաստանի Հանրապետություն 2014-2019 թվականներին բնական գազի առաքման N02-13-04 կոնտրակտի 30.12.2018թ. կնքված N 69 լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ՀՀ առաքվող բնական գազի գինը 1000 խմ-ի համար սահմանվել է 165 ԱՄՆ դոլար, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում առաքված բնական գազի կալորիականությունից կախված բնական գազի արժեքի վերահաշվարկ չի իրականացվելու»: