Ակցիա դատարանի մոտ` ի պաշտպանություն ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի
Այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի ծննդյան օրն է:
Մի խումբ աջակիցներ ցուցապաստառներով եկել են Երևանի ընդհանուր իրավսության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ, որտեղ շարունակվում է ոստիկանական գնդի գրավման գործով դատաքննությունը:
Հիշեցնենք` նախորդ նիստերից մեկի ժամանակ դահլիճում վիճաբանություն ծագեց ցուցմունք տվող տուժող ոստիկանի որդու և ամբաստանյալերի աջակիցներից մեկի` Գևորգ Սաֆարյանի միջև:
Դատական նիստի ընթացքը խաթարվեց: Դատական կարգադրիչների միաջմտությունը միայն կանխեց, որ վիճաբանությունը չվերածվեր ձեռնամարտի: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց մինչև դատաքննության ավարտը դատաքննությունն անցկացնել դռնփակ ռեժիմով:
Ի դեպ, Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը, ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրվում են նաև գնդի գրավման ժամանակ երեք ոստիկանի մահվան համար: Նրանք շարունակում են մնալ կալանքի տակ: