Այսօր Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է
Այսօր հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 70 տարեկան։
Հայրապետյանը ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: Գործարարը Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Հայազգի գործարարն իրեն մեղավոր չի ճանաչել։
Լևոն Հայրապետյանը ակտիվ մասնակցություն է ունեցել իր հայրենի Արցախի ստեղծման և կայացման գործում: Նա հարցազրույցներից մեկում ասել էր, որ հենց վերացվի Մոսկվայից դուրս գալու արգելքը՝ մեկնելու է Լեռնային Ղարաբաղ․ «Որ մենակ մեր գյուղը չզարգանա, այլ զարգանան նաև կողքի գյուղերը, Մարտակերտի շրջանը և ամբողջ Ղարաբաղը»,- ասել էր նա համոզմունքով, որ իրեն չեն ձերբակալի։
Չորս տարի ազատազրկման մեջ մնալուց հետո Լևոն Հայրապետյանը վախճանվեց 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Մորդովայի բանտում։
Բարերարի հարազատները կասկածներ ունեն, որ նրան բանտում թունավորել են։