Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել՝ դեռեւս չպարզված հանգամանքներում
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին, ժամը 06.50-ի սահմանում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: