Mercedes-ը գլորվել է ձորը․ խոշոր վթար Արմավիրի մարզում
Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 19:20-ի սահմաններում Վարդանաշեն գյուղի բնակիչ, 53-ամյա Գառնիկ Հովհաննիսյանը Mercedes մակնիշի 35 MՏ 053 համարանիշի ավտոմեքենայով Երասխահուն-Վարդանաշեն գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում՝ դեպի
Երասխահուն ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Վարորդը, որին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, քաղաքացիական մեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի Աստղիկ բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: