Հայ բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն
Ինչպես հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը քիչ առաջ հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Աթլաթուն Բաբաևին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Մինչ այդ հաջողության էր հասել նաև մինչև 75 կգ քաշային կարգում հանդես եկող Վախթանգ Հարությունյանը: Նա հաղթել էր Իսպանիայի ներկայացուցչին և նույնպես դուրս եկել քառորդ եզրափակիչ: