Արցախյան հակամարտությունը ռազմական հաջողված լուծում չունի. Ապատուրայ
ՆԱՏՕ-ն չի մասնակցում Արցախյանի նման հակամարտությունների կարգավորմանը, թեև այս տարածաշրջանը խիստ մտահոգում է ՆԱՏՕ-ին: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նա փաստացի չպատասխանեց այն հարցին, թե ՆԱՏՕ-ն ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանի կողմից չհայտարարված խոշոր զորավարժությունների անցկացմանը:
Ապատուրայը անդրադարձավ հակամարտության ներկա փուլին ու ասաց, որ իրենք աներկբա դիրքորոշում ունեն, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին, նա գոհունակություն հայտնեց առաջնագծում փոխհրաձգությունների նվազեցման հարցում, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների կողմից նոր նախաձեռնությունները բանակցային գործընթացի շարունակման հարցում: