Երջանիկ պատահականությամբ 3 մարդ փրկվել է Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից
«Եթովպական ավիաուղիների» ինքնաթիռի վթարից առաջ երջանիկ պատահականությամբ օդանավի 3 ուղևոր խուսափել է ողբերգությունից:
Երկու իսրայելցի ձեռնարկատերեր` Իսրայել Մոզսոնը և Շրագա Իսրայելը, պետք է Ադիս Աբեբայից մեկնեին Նայրոբի, սակայն Եթովպիայում առաջացած գործերի պատճառով ստիպված են եղել վերադարձնել տվյալ թռիչքի տոմսերը: Այս մասին հայտնում է 10.tv լրատվամիջոցը:
Իսկ կործանված ինքնաթիռի տոմս ունեցող, ազգությամբ հույն Անտոնիս Մավրոպուլոսը Facebook-ի իր էջում հրապարակել է իր տոմսը և մարտի 10-ն անվանել է իր երջանիկ օրը. 2 րոպե ուշացման պատճառով նրան թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ: