ՀՀ վարչապետը տիկնոջ հետ ժամանել է Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:
ՀՀ կառավարությունից պարզաբանում են, որ վաղը Ստեփանակերտում տեղի է ունենալու ոչ թե Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի, այլ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցելու է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի կազմը:
Կառավարությունից սույն ձեւաչափի եւ քննարկվելիք հարցերի մասին առայժմ մանրամասներ չեն հայտնում: