Սկանդալից հետո հանել են Մայքլ Ջեքսոնի՝ Լոնդոնում տեղադրված արձանը
Աշխարհահռչակ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի՝ դեռ 2014 թվականից Լոնդոնի Ֆուտբոլի ազգային թանգարանի բակում տեղադրված արձանը հանել են այն բանից հետո, երբ լույս է տեսել երգչի մասին վավերագրական ֆիլմը, որում անդրադառնում են երեխաների նկատմամբ նրա սեռական ոտնձգություններին։
Սա նմանատիպ միակ դեպքը չէ։ Մինչև ֆիլմի դուրս գալն էլ հայտնի էր երգչի՝ նման վարքագծի մասին, սակայն ֆիլմի ցուցադրությունները նոր սկանդալի առիթ են հանդիսացել, ու աշխարհի տարբեր անկյուններում հանգուցյալ երգչի պատվին տեղադրված շատ հուշարձաններ ապամոնտաժվել են։
Երկու մետր բարձրությամբ լոնդոնյան արձանը տեղադրվել էր նրա ընկերոջ՝ անգլիական «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Մոհամեդ ալ-Ֆայեդի պատվերով, սակայն այժմ հանվել է ակումբի տնօրինության պահանջով։