Տիեզերանավը վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում
Ամերիյան նորագույն Crew Dragon տիեզերանավը բարեհաջող կերպով վայրէջք է
կատարել Ատլանտյան օվկիանոսում, ավարտելով իր առաջին փորձնական թռիչքը։
Այս մասին հայտնում է NASA-ն։ Նշենք, որ Crew Dragon-ն անօդաչու թռիչք է
իրականացրել, եւ եղել է նաեւ Միջազգային տիեզերական կայանում։
Space.com-ը տեղեկացրել է, որ տիեզերանավի վերադարձը Երկիր մոլորակ
կարող է լինել ամենաբարդ մասը ամբողջ թռիչքային գործողության։ Վայրէջքից
հետո տեիզերանավը կհետազոտվի SpaceX-ի եւ NASA-ի մասնագետների կողմից եւ
եթե ամեն բան լինի նորմալ, ապա արդեն հուլիսին տիեզերանավը կրկին բաց
տիեզերք դուրս կգա, արդեն Բոբ Բենկենի եւ Դուգ Հերլիի հետ միասին, որոնք
Միջազգային տիեզերական կայանում անցկացնելու են մի քանի շաբաթ։