Մահացել է ամերիկացի դերասան Յան-Մայքլ Վինսենթը
74 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Յան-Մայքլ Վինսենթը, որը հայտնի է «Օդային գայլ» և «Խուզարկու Նեշ Բրիջես» հեռուստասերիալներով։
Նրա մահվան պատճառը սրտի կանգն էր: Դերասանը մահացել է փետրվարի 10-ին՝ Ասեվիլում (Հյուսիսային Կարոլինա), բայց այդ մասին հայտնի դարձավ միայն հիմա, tmz.com-ի փոխանցմամբ: Վինսենթը պայքարում էր հարբեցողության և թմրամոլության դեմ: 2012-ին նա քիչ մնաց մահանար վարակի պատճառով. բժիշկները ստիպված են եղել կտրել նրա աջ ոտքը:
Նրա կարիերան սկսվել է 1960-ականներից: Նա հայտնի է «Փականագործը» (1972 թ.), «Բասթերն ու Բիլլին» (1974), «Սպիտակ շերտի դողէրոցք» (1975), «Անիծվածների հովիտ» (1977), «Ամեն ինչ կորոշվի չորեքշաբթի» (1978) «Դատապարտվածների ցանկը» (1989) ֆիլմերով: Դերասանը նաև հայտնվեց «Ոստիկանական պատմություն» (1973-1979), «Պատերազմի քամին» (1983), «Ուխտադրուժը» (1992-1997) ֆիլմաշարերում: 1996 թվականին դերասանը խոշոր վթարի էր ենթարկվել, ինչի պատճառով վնասվել էին ձայնալարերը։