Հունվարին առևտրի շրջանառությունն աճել է 19,3 տոկոսով, թեև նախորդ ամսվա համեմատ նվազել է 49 տոկոսով
Հայաստանում այս տարվա հունվարին առեւտրի շրջանառությունը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 19,3 տոկոսով՝ կազմելով 187,8 մլրդ դրամ: Մինչդեռ 2018 թվականի դեկտեմբերի համեմատ առեւտրի շրջանառությունը նվազել է 48,9 տոկոսով:
Մանրածախ առեւտրաշրջանառությունն աճել է 10,3 տոկոսով, իսկ մեծածախը՝ 31,4 տոկոսով:
Հատկանշական է, որ մանրածախ առևտրի շրջանառության մեջ խանութների միջոցով կատարվող շրջանառությունը կազմել է ընդհանուրի 76 տոկոսը, սպառողական ապրանքների շուկաների միջոցով՝ 5 տոկոսը, իսկ գյուղատնտեսական շուկաներին բաժին է ընկել մեկ տոկոսից էլ պակաս:
2019-ի հունվարին ծառայությունների ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ աժել է 15,6 տոկոսով՝ կազմելով 130,5 մլրդ դրամ: