Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների թիմը սկսեց պայքարը Եվրոպայի առաջնությունում:
65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ է դուրս եկել:
Եզրափակչում, որը կկայանա մարտի 9-ին, Թևանյանը ուժերը կչափի Վրաստանը ներկայացնող Էդեմի Բոլկվաձեի հետ: