Մեքսիկայում 25 մարդ զոհվել է միգրանտներ տեղափոխող բեռնատարով ՃՏՊ-ից
Կենտրոնական Ամերիկայի երկրներից տեղափոխվող միգրանտների բեռնատարը Մեքսիկայում շրջվել է, 25 մարդ զոհվել է, մոտ 30-ը՝ վիրավորվել, գրում է Universal թերթը՝ վկայակոչելով Չյապաս նահանգի գլխավոր դատախազությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
ՃՏՊ-ն տեղի է ունեցել Սոյալոյի շրջանում՝ Գվատեմալայի սահմանից ոչ հեռու։ Տեղեկացվում է, որ առանց համարանիշերի բեռնատարը կորցրել է կառավարումը եւ դուրս թռել ճանապարհից։