Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների առավելագույն քանակը 600-ից կարող է հասնել 750-ի
Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենսդրական փաթեթում նախատեսված է կետ, որով կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Հայաստանի վարչապետի աշխատակազմում աշխատակիցների առավելագույն քանակը սահմանվում է 750։ Գործող կարգավորմամբ այդ առավելագույն քանակը 600 է։
Փոքր մասով սա կապված է այդ աշխատակազմում սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի բացմամբ, ինչը նշանակում է, որ սփյուռքի նախարարությունը (հավանաբար կրճատված կազմով) փաստացի տեղափոխվելու է վարչապետի աշխատակազմ։
Սակայն 600-ից 750-ի հասնելը չի կարող միայն սրա հետ կապված լինել, քանի որ նախարարության հաստիքների քանակը ներկայում շատ ավելի քիչ է։
Ուժի մեջ մտնելու համար այս փոփոխությունները դեռ պետք է հաստատվեն Ազգային ժողովի կողմից։