Քաղաքապետարանը նահանջեց. Ավտոբուսներում տեսախցիկներ դեռ չեն տեղադրի
Երեւանի քաղաքապետարանը նահանջեց. Երեւանյան ավտոբուսներում տեսախցիկներ եւ ձայնագրիչ սարքեր դեռ չեն տեղադրվի: Այս մասին հայտնեցին այսօր առավոտից գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդները, որոնց հետ քիչ առաջ ավարտվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մասնակցությամբ խորհրդակցությունը:
Հիշեցնենք, որ Երեւանում, այսօր՝ մարտի 7-ին, Նոր-Նորք վարչական շրջանի Թեւոսյան փողոցում գտնվող Երեւանի «Ավտոբուս» ՓԲԸ 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում էին դուրս գալ երթուղի: Կանգսռներում տասնյակ մարդիկ են մնացել:
Անփոփոխ կմնա նաեւ այսպես կոչված «օրվա պլանը»: Քաղաքապետարնի ներկայացուցիչները նշել են, որ այս նոր ձեւաչափը չի ներդրվի մինչեւ քաղաքապեարանը վերջնական տարբերակ չմշակի, եւ չանցնի քարտային համակարգի:
Վարորդներին այս որոումը բավարարեց եւ նրանք դուրս կգան երթուղի: