Թբիլիսիում ոստիկանության շենքի մոտ մի տղամարդ է ինքնահրկիզվել
Մարտի 5-ի երեկոյան երիտասարդ տղամարդ Թբիլիսիի Գլդանի թաղամասի
ոստիիկանական բաժանմունքում հարցաքննությունից հետո շենքից դուրս է եկել և
հայտարարել, որ ոստիկանությունը ճնշում է գործադրում իր վրա: Հայտարարությունից հետո տղամարդը բենզին է լցրել վրան և ինքնահրկիզել իրեն «Ռուսթավի 2» ՀԸ-ի տեսախցիկների առջև:
Միջադեպից անմիջապես հետո տուժած երիտասարդին հոսպիտալացրել են: Բժիշկների հայտարարությամբ՝ այժմ նրա վիճակը կայուն ծանր է : Նա ստացել է երրորդ աստիճանի այրվածքներ և վնասել շնչուղիները: