Մարդու օրգանների անօրինական շրջանառությունը գնահատվել է տարեկան 600 մլն դոլար
Մարդու օրգանների անօրինական շրջանառությունը գնահատվել է տարեկան 600 մլն դոլար։ Նման տվյալներ են հնչեցվել Գվատեմալայում՝ մարդկանց առևտրի խնդիրներով առաջին տարածաշրջանային կոնգրեսի ժամանակ։ Տվյալները տրամադրել է Թմրանյութերի դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի վարչությունը, փոխանցում է Prensa Latina-ն։
Եռօրյա միջոցառման նպատակն է հանդիսանում փորձի և տեղեկատվության փոխանակումն ու միջոցառումների մշակումը՝ ընդդեմ մարդու օրգանների անօրինական շրջանառության։
Գվատեմալայից բացի, կոնգրեսին մասնակցում է Հոնդուրասը, Սալվադորը, Դոմինիկյան հանրապետությունը, Մեքսիկան, Կոստա-Ռիկան։
Ինչպես նշում է պարբերականը, Գվատեմալան իր աշխարհագրական և տնտեսական դիրքով գրավիչ է միջազգային հանցավոր ցանցերի համար, որոնք զբաղվում են մարդկանց առևտրով։