Հայաստանում անցկացվել է «Մաս ռեսթլինգ» սպորտաձևի մրցաշար
Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր՝ մարտի 4-ին, նշվում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը, որին նվիրված անցկացվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների միջբուհական «Մաս ռեսթլինգ» սպորտաձևի մրցաշար:
Մրցաշարը կազմակերպվել է ՀՀ ԱԻՆ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և «Մաս ռեսթլին»-ի ֆեդերացիայի հետ համատեղ: Մրցույթին մասնակցում է 10 թիմ: Հաղթող մասնակիցները կպարգևատրվեն գավաթով ու մեդալներով:
Մրցաշարը կազմակերպվել է ՀՀ ԱԻՆ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և «Մաս ռեսթլինգ»-ի ֆեդերացիայի հետ համատեղ: